«Այո՛, բանակը ձգվում է, իսկ թալան կա՞ր, թե՞՝ ոչ, կպարզի հանձնաժողովը». Արծրուն Հովհաննիսյան

«Ռազմական տեսուչի ինստիտուտն իր կառավարման օղակով վերանում է, և դրա փոխարեն ստեղծվում է համապատասխան ծառայություն ՊՆ կազմում, ինչը ամրագրված է մեր Սահմանադրությամբ»,- խոսելով Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների պաշտոնանկություններից` այս մասին  ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ԱԺ Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հետ ՊՆ համագործակցությանը` Հովհաննիսյանը հիշեցրել է Դավիթ Տոնոյանի խոսքերը, թե այն 26 քրգործերը որոնք հարուցվել են Ապրիլյան պատերազմից հետո և որոնք պետք է քննվեն, նախարարությունը պատրաստ է օժանդակել այդ գործընթացին իր հնարավորության սահմաններում:

ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև ձմեռային զորակոչին, բանակի ներսում կատարված սպանություններին և ինքնասպանություններին, ինչպես նաև այս ոլորտին առընչվող մի շարք այլ կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ