Թուրքիան հայերից և այլ ազգային փոքրամասնություններից ազատվելու փորձեր է անում

«Նոյեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների կրակից երկու հայեր զոհվեցին՝ Քամիշլիի հայ կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն  ու նրա հայրը՝ Հաննա Պետոյանը:

Այս սպանությունները հերթական անգամ  փաստում են՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական  գործողություններն ինքնության հիմքով  զանգվածային և ծանր հանցագործությունների են հանգեցնում, ինչի մասին ի սկզբանե զգուշացնում էր Հայաստանի ԱԳՆ-ն», — նշել է արաբագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանը։

Նա կարծում է, որ Թուրքիան հայերից և այլ ազգային փոքրամասնություններից ազատվելու փորձեր է անում Սիրիայում։
Այս և այլ հարցերի շուրջ մանրամասները՝ ռեպորտաժում։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ