Վրաստանում Հայաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանում Հայաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։

Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։

Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։

Վերին Լարսում գտնվող Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։

Ավելի վաղ «Sputnik-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ֆիննախի Եկամուտների ծառայության կայքը, հայտնել էր, որ վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» մաքսային անցակետում մաքսային ծառայության սպաները Հայաստան եկող ավտոբուսի մեջ հայտնաբերել են կոկաին եւ հաշիշ։

Հայտարարություն — 2՝ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի…

Posted by Վրաստանում Հայաստանի դեսպանություն — Embassy of Armenia to Georgia on Saturday, November 23, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ