Սա շտապ հասցրեք ոստիկանապետին․․․Ո՞վ է այդ տականքը, Ի՞նչ է կատարվում

Ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Միքայելյանը իր էջում պատմում է, որ նոյեմբերի 14-ին տաքսու մեջ է թողել իր ձեռքի պայուսակը եւ անմիջապես հայտնել ոստիկանությանը: Մի քանի օրվա ընթացքում պարզել է, որ խոշոր վարկեր են ձեւակերպվել իր անունով:

«Ժողովուրդ ջան ուզում եմ բոլորիդ հետ կիսվեմ մի շատ հետաքրքիր հարստանալու սխեմա։ Սկսենք սկզբից։ Նոյեմբերի 14-ին Երևանի կայանատեղիների խնդրից խուսափելու նպատակով օգտվել եմ քաղաքի ամենահայտնի տրանսպորտից՝ պատահական OPEL տաքսի նստելով։ Երթևեկելով հայտնի առևտրի կենտրոնից միչև Երևանի քաղաքապետարան զրույցի բռնվեցի «զեմլյակիս» հետ, արմատներով գյումրեցի եմ։

Երբ իջա տաքսիից պարզվեց ձեռքի պայուսյակս՝ նույն ինքը «բառսետկա» կոչվածը թողել եմ տաքսիի մեջ։ Անմիջապես զանգահարում եմ Ոստիկանություն մտածելով, որ իրենց համար դա 10 րոպոյի խնդիրա։ Խնդրեցին սպասել տեղում։

Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարում են և հրավիրում Կենտրոնի բաժին։ Տեղում տալիս եմ հայտարարություն կորստի մասին և նշում եմ, որ պայուսյակի մեջ կար ID քարտ, Զին գրքույք, 300,000 դրամ գումար, քարտեր և այլն։ Վստահ լինելով իրավապահների արագ գործողությունների վրա, հանգիստ խղճով գնում եմ տուն։ Ու այստեղից ամեն ինչ սկսվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ