«Սերժը 2 ձայնով ավելացրեց ՀՀԿ-ի հնարավորությունը, բայց 2000-ով նվազեցրեց». Ալեն Սիմոնյան

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հետ:

– Պարոն Սիմոնյան, ի՞նչ կարող եք ասել մասնակցության մասին: Այս պահին հայտնի տվյալներով՝ 2017 թվականի համեմատ՝ մասնակցությունը նվազել է:

– Ակնհայտ է, որովհետև անցյալի պես դեպի ընտրատեղամաս մարդկանց հոսք կազմակերպել չի եղել, մարդն ազատ է եղել իր ընտրության մեջ՝ մասնակցել ընտրություններին, թե՞ ոչ: Սա, բնական է, ազդել է նաև մասնակցության թվի վրա, և կարծում եմ՝ դա միայն վստահության և լավ բանի մասին է խոսում: Այս օրերին հաճախակի խոսում էինք, որ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է, և ընդդիմություն եղած ժամանակներից ես գիտեմ, որ ավելի ակտիվ են լինում ընդդիմության կողմնակիցները, որոնք փոխելու և ապացուցելու բան ունեն: Վստահ եմ, որ նոր տվյալները երբ լինեն, մենք 50 տոկոսից բարձր մասնակցության ցուցանիշ կունենանք:

– 50 տոկոսը նորից բավականին ցածր է, քան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների տվյալներն են. այն ժամանակ մոտավորապես 61 տոկոս էր: Եթե, ամեն դեպքում, 50 տոկոսի տվյալով ավարտվի, Դուք բավականին բարձր տոկո՞ս եք համարում:

 

– Ես արդեն ասացի, որ մարդկանց չեն ստիպում ընտրատեղամաս գնալ: Եվ բուռն քաղաքական տարուց հետո մարդիկ, գուցե, որոշել են, որ իրենց գործողությունները քաղաքական առումով իրենք արդեն արել են և պասիվ են մասնակցել:

Ամբողջական հոդվածը`  ՝ https://factor.am/106867.html 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ