«Հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին». Աշոտյանի լայվը «Օլիմպոսից»

«ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին մտահոգություններ բարձրացնող, ինտելեկտուալ ունակություններն ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, որն ունի արժեքներ, հավատամք, որին անդավաճան մնաց»,- ասաց նա:

Նա նշեց, որ ընտրարշավը ինտեսիվ, լարված, հյուծող էր: «Ես հասկանում եմ՝ մեզ սատարող մարդիկ գուցե մի քիչ հիասթափված են արդյունքներից, բայց քաղաքական պայքարը չի սահմանափակվում ԱԺ դահլիճով, և ՀՀԿ-ն նորացված, թարմացված, լիցքավորված, համալրված, իր քաղաքական ծանրակշիռ դերակատարությունը ունենալու է»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը ամեն դեպքում նկատեց, որ ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք  չորրորդն են: «Մենք մեր տեղը ամրապնդեցինք քաղաքական դաշտում՝ անկախ նրանից՝ մենք անցել ենք խորհրդարան, թե ոչ: Հաջողություն եմ մաղթում նորընտիր ԱԺ բոլոր պատգամավորներին՝ և՛ նախկին գործընկերներին, և՛ նրանց, որոնք առաջին անգամ են մուտք գործելու խորհրդարան, դուք ունենալու եք մեծագույն պատասխանատվություն:

Այսօրվա իշխանությունները մնացին մեն-մենակ դեմ հանդիման Հայաստանի առաջ կանգնած բազմաթիվ մարտահրավերների հետ, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հաջողություն եմ մաղթում Ազգային ժողովին, Կառավարությանը այս մարտահրավերներին դիմակայելու և մեր պետության ու ժողովրդի առաջ կանգնած խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ